«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը 2018-ի մարտի 19-ի նիստում որոշեց նախաձեռնել քաղաքական շարժում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի` ընդունվել է գործողությունների ճանապարհային քարտեզ, որը կհրապարակվի մարտի 31-ին:
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...